Տոկիոյում կփակեն աշխարհում խոշորագույն Ձկան շուկան

Տոկիոյի Ցուկիձիի ձկան շուկան, որն ամենահինն ու խոշորագույնն Է աշխարհում, անցած հանգստյան օրերին անցկացրեց վերջին աճուրդը: Այս շաբաթվա հինգշաբթի օրն այն տեղափոխվում Է նոր վայր Տոյոսուի շրջանում՝ Տոկիոյի կենտրոնից շատ ավելի հեռու: Այդ մասին, տեղեկացնում  Է BBC-ն:

Զբոսաշրջիկների համար շուկան փակվել Է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան ժամը 4-ի կողմերն ամբողջ աշխարհից մարդիկ Էին ժամանում՝ տեսնելու ձկան առավոտյան աճուրդը: Շուկան տեղափոխելու որոշումը, որն 83 տարի գոյություն ուներ Ցուկիձիի շրջանում, հարուցել Է ձկնորսների դժգոհությունը: Սակայն քաղաքային իշխանությունները պնդում են, որ վերջին տարիներին շատ շինություններ խարխլվել են, իսկ սանիտարական պայմանները հեռու են նորմայից:

Այժմ Տոկիոյի նահանգապետը ցանկանում Է 2020 թվականի Օլիմպիադայի առթիվ մաքրել տարածքը եւ այստեղ վիթխարի չափերի կայանատեղ բացել, տարածքի հետագա ճակատագիրն առայժմ հայտնի չԷ: Ցուկիձիում Ձկան շուկան բացվել Է 1935 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն Է: Օրական շուկա Է այցելում շուրջ 42 հազար մարդ, իսկ դրա շրջանառությունը, ինչպես նշված Է կառավարության բրոշյուրում, կազմում Է մոտավորապես հազար 628 տոննա ձուկ եւ ծովամթերք՝ 1,6 միլիարդ իեն արժողությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս թեմայով
am