ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հինգ տարվա ընթացքում աճել է 25 միլիոն դոլարից  մինչև 250 մլն դոլար:  Այս մասին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած նախարարական համաժողովից հետո լրագրողներին հայտնեց ԱՄԷ պետական նախարար Զաքի Նուսեյբան:

«Սրանից հինգ-վեց տարի առաջ ընկերներիցս մեկն առաջին անգամ այցելեց Հայաստան ևվերադարձին ինձ ապշած ասաց՝ «Աստված իմմենք հայտնաբերել ենք Շվեյցարիա հենց մերկողքին»: Եվրոպայում ներդրման համար անհրաժեշտ տեղ ու ոլորտ փնտրելու փոխարեն մենքդա կանենք այստեղ՝ Հայաստանում՝ լեռներովլճովԱյստեղ կա անհրաժեշտ հողը դրահամար»,- շեշտեց պետական նախարարը:

Նրա խոսքով` Էմիրությունների համար կարևոր են նաև Հայաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները:

«Վերջերս մենք տոնեցինք դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանքսանամյակը։ Առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 25 միլիոն դոլարից  մինչև250 մլն դոլար՝ հինգ տարվա ընթացքում։  Հայաստանից Էմիրություններ կա ուղիղ թռիչ՝ երեքժամ տևողությամբ։ Եվ ուրեմն, մենք տեսնում ենքոր հարաբերությունների ուժեղացմաններուժը շատ մեծ է և կարևոր»,- ասաց Զաքի Նուսեյբան:

Միացյալ Էմիրությունները 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ են: Պետական նախարարի խոսքով` իրենք հույս ունեն, որ շուտով կդառնան կազմակերպության լիիրավ անդամ:

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր էքանի որ տարբեր մշակույթներիերկխոսության լեզու է։  Ոմանք ֆրանսերենը կոչում են նաեւ խաղաղության երկխոսության լեզու։Էմիրությունները Ֆրանկոֆոնիայի իր հանձնառությունն ավելի ամուր հիմքերի վրա դրեց 1974-իամռան սկզբիներբ Շեյխ Զայեդը եկավ Եվրոպա՝ ռազմավարական հարաբերությունների սկիզբդնելու ՖրանսիայիԵվրոպայի  եւ, հատկապես, ֆրանսախոս համայնքի հետ։ Մենք 2010-իցսկսած ֆրանկոֆոնիայի դիտորտ-անդամ ենքև հուսամ՝ շուտով կդառնանք լիիրավ անդամ»,- նշեց Զաքի Նուսեյբան:

ԱՄԷ պետական նախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

 

Այս թեմայով
am