Բաքուն «սև ցուցակում» կընդգրկի Արցախ այցելած ռուսաստանցի կանանց

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելության համար «սև ցուցակում» կընդգրկի: Այդ մասին հայտնում է minval.az-ը:

Ինչպես նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը:

Անհրաժեշտ հաստատումից հետո որոշում կընդունվի նրանց անունները «սև ցուցակում» ընդգրկելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն այցելել էին Արցախ: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Այս թեմայով
am