Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 04:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոբուս:  Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Նառատուր» տուրիստական ընկերությանը պատկանող (տնօրենը՝ Ն. Ն.) «Mercedes 403» մակնիշի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:42-ին: Այրվել են ավտոբուսի դիմային հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով վնասվել են նույն հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութ սրահի պատուհանները:

Այս թեմայով
am