Ճապոնիայում համալսարանի աշխատակիցը աշխատավայրում պոռնոֆիլմեր նայելու համար հեռացվել է աշխատանքից

Կոբեի համալսարանի աշխատակիցը բռնվել է աշխատանքի վայրում պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելիս և հեռացվել է աշխատանքից՝ գրում է Sora News 24-ը:

40-ամյա տղամարդը, որի անունը չի հրապարակվել, աշխատանքի է անցել համալսարանում 2016 թվականին: Նա զբաղվել է փաստաթղթային ձևակերպմամբ, անհրաժեշտության դեպքում օգնել է կադրերի բաժնի աշխատակիցներին: 2017թ. դեկտեմբերին հաստատության ղեկավարությունը անանուն բողոք է ստացել աշխատակցի վերաբերյալ: Հետաքննությունը պարզել է, որ ճապոնացին մեծահասակների համար նախատեսված կայքերում ընդհանուր առմամբ 1220 ժամ է անցկացրել:

Տղամարդը չի հերքել իր գործողությունները՝ պարզաբանելով դրանք ընդմիջումներին աշխատանքից ցրվելու ցանկությամբ։ Սակայն, ըստ ստացված տվյալների, նա առնվազն 720 ժամ ֆիլմեր է դիտել աշխատանքային ժամերի հաշվին։ Ներկա պահին տղամարդը վեց ամսով հեռացված է աշխատանքից։

Այս թեմայով
am