Ազգային ժողովը ունի իր գործունեության ժամկետը և մեր կարծիքով Աժ-ն պատշաճ կերպով իրականացնում է իր գործառույթները . Գևորգ Պետրոսյան

Meganews.am-ը այսօր հեռախոսազրույց ունեցավ Բարգավաճ Հայաստան Կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ ,ով օրեր առաջ իր Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել կապված Ազգային Ժողովի լուծարման հետ:
Պատգամավորը սիրով պատասխանեց մեր հնչեցրած հարցերին և մանրամասնեց գրառման հիմանական պատճառները.


Դատելով Ձեր գրառումից կարելի՞  է ենթադրել, որ Դուք դեմ եք Ազգային Ժողովի լուծարմանը.


Մենք , որևէ գաղափարի ինքնին դեմ , կամ կողմ չենք: Ազգային Ժողովը ունի իր գործունեության ժամկետը  ՝ դա լռանում է 2022-թ. ին և մեր կարծիքով Աժ-ն պատշաճ կերպով իրականացնում է իր գործառույթները :
Հիմա ասել, որ մենք ուզում ենք մեր համար վստահելի Աժ , դա կլինի արհեստական ցանկություն : Մտավախությունը ծնվում է այնտեղից, երբ Փաշինյանը և իր թիմը բացեիբաց հայտարարում են , որ Երևանի ավագանու ընտրությունները իրենց  համար որպես վստահության հանրաքվե էր , ուրեմն ոչ մի երաշխիք չկա , որ Փաշինյանը և իր թիմը վաղը-մյուս օր կհայտարարեն , որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները իրենց  համար ոչ թե երկրում  ԱԺ-ի հեղինակությունը բարձրացնելու նպատակով էր , այլ ընդամենը իրենց քաղաքական իշխանությունը վերջնականապես ամրապնդելու:
Վերջապես այս ընտրությունից այն ընտրություն անելով մենք հիասթափեցնում ենք օտարերկրյա ներդրողներին, ովքեր մտածում  են , որ մենք կայուն քաղաքական կյանք չունենք:
Եթե ԱԺ-ի լուծարումը մեր երկրի բոլոր հարցերը կլուծի , ապա ես հիմա պատրաստ եմ մանդատս վայր դնելուն: Այստեղ չկա մանդատից կառչելու , կամ ԲՀԿ ի ներկայությունը Աժ-ում երկարացնելու  խնդիր :
Պարզապես չկա որևէ սոցիալական նախադրյալ, որպեսզի այսօր ԱԺ-ն լուծարվի:
Մի տեսակ տպավորություն է, թե վարչապետը մոռացել է իր նախնտրական խոստումնները: Մասնավորապես  մինչ վարչապետ դառնալը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ակտիվ և արդարացի պայքար էր մղում կարմիր գծերի , տեսախցիկների դեմ: Սակայն այսօր ոչ միայն կարմիր գծերի հարցը լուծված չէ, այլ նաև պատրաստվում է 2000 քանակի տեսախցիկներ ներկրել:

 

Դուք պատրաստ ե՞ք բանակցել վարչապետի հետ Ազգային Ժողովի լուծարման թեմայի շուրջ.


Ինչպես կարելի է արհամարել երկրի ղեկավարի բանակցության առաջարկը , իհարկե պատրաստ ենք:

Մենք հույս ունենք , որ այդ բանակցությունները պետք է ունենան կոնկրետ թիրախներ և ոչ թե ինքնանպատակ ձևական գործընթաց լինի : Եթե կլինի այնպիսի առաջարկ, խելամիտ լուծում , որը մեր համոզմամբ կծառայի երկրի բարգավաճմանը , հզորությանը , ապա ինչի՞ մասին է խոսքը: Սակայն այսօր դեռևս չունենք առարկայական նյութ , հետրաբար  ինչպես ասենք թե մենք մեզ բանակցություններում ինչպես կպահենք: Մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած ուժի հետ  և ցանկացած խելամիտ գաղափար քննարկել և տալ համապատասխան լուծում:

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am