Կընտրեն հեղափոխական հրահանգո՞վ, թե՞ կմտնեն սեւերի ճամբար

«Լուսանցք»շաբաթաթերթը գում է. «Չնայած թավշյա հեղափոխության դեռ առկա շորշոփներին, քաղաքականապես հասուն ընտրողները նշում են, որ դեռ ընտրության առաջ են կանգնած եւ պայքարի մեջ մտած ուժերից յուրաքանչյուրը պետք է դեռ համոզի, որ ձայնը հենց իրեն տրվի:

Թեեւ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը թեւակոխում է վերջնափուլ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններում եւ հանդիպումներ ունենում բնակիչների հետ, լսում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, պատասխանում հնչած հարցերին, ինչը դեռ չեզոք մարդկանց կողմնորոշվելու հնարավորություն է տալիս: Խոսքը այն ընտրողների մասին չէ, որ ընտրելու են կուսակցական պատկանելությամբ կամ «հեղափոխական հրահանգով»...

Վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւս նշել է, որ քաղաքական ուժերը դեռ պետք է իրեն համոզեն իր ձայնը ստանալու համար: «Ընդհանրապես ասում են, որ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։ Քանի որ մարդիկ աշխատում են, գործունեություն են ծավալում, հանդիպումներ են ունենում, շատ նորմալ է։ Դա նրանց աշխատանքի իմաստն է, այնպես որ չարժե զարմանալ։ Հակառակը, պետք է միայն ուրախանալ, որ ակտիվություն կա, որ քաղաքական ուժերը մտահոգ են Երեւանի խնդիրներով ու փորձում են նաեւ մինչեւ ընտրությունները որոշ խնդիրներ լուծել»,- ասել է վերլուծաբանը»:

 

 

Մանրամասները՝ ,,Լուսանցք,, շաբաթաթերթի այսօրվա թողարկումում՝ թիվ  29 (507),  սեպտեմբերի 21-27, 2018թ.:

Գնեք կրպակներից ամեն ուրբաթ կամ մի քանի օր հետո  PDF ձեւաչափով կարդացեք  pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում, pressa.ru-ում եւ hayary.org-ում:

 

Այս թեմայով
am