Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: 

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ցավակցական հեռագրում ասված է. 

«Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»:

Այս թեմայով
am