Մեքսիկայում լրագրող է սպանվել

Մեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas պարբերականի թղթակից Մարիո Գոմեսին: Ինչպես հայտնում է  Excelsior պորտալը՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 21-ին, Յախալոն քաղաքում: Անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են Գոմեսի տանն ու գնդկահարել նրան տնից դուրս գալու պահին:

Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Մեքսիկայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր երկրում սպանվել է 138 լրագրող, իսկ 2005 թվականից ի վեր անհայտ կորած է համարվում զանգվածային լրատվամիջոցների 21 աշխատակից:

Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։

Այս թեմայով
am