Գնում եմ Հայաստան, որդուս վերադարձնելու. հայ-թուրքական սահմանը հատած թուրք դեռահասը արդարացվել է

16-ամյա թուրք դեռահաս Ումուտա Ալի Օզմանի հայրը կգա Հայաստան՝ որդու հետևից: Հիշեցնենք, որ դեռահասը երկու ամիս առաջ հատել էր հայ-թուրքական սահմանը: Այս մասին տեղեկանում ենք Rusarminֆo-ից:

«Որդիս գալիս է տուն: Հայաստանի դատավորն էր զանգահարել և ասաց, որ որդուս արդարացրել են, կրող եմ գնալ տուն բերել նրան: Երկուշաբթի կլինեմ Հայաստանում:

Շնորհակալ եմ բոլորին, ով ջանք է գործդրել իմ որդուն տուն վերադարձնելու համա», —ասում է Մուստաֆա Օզմանը:

Թուրքիայի քաղաքացի Ումուտ Ալի Օզմանը ձերբակալվել էր ՌԴ ավնտանգության աշխատակիցների կողմից Հայաստանում հուլիսի 24-ին և հանձնվել էր Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ դեռահասի հայրը խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրանքով, որ իր որդուն վերադարձնեն տուն:

Այս թեմայով
am