«Երկու օր ժամանակ ունեք». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հրավիրում բանավեճի։

«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները՝ սև, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ։ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկում էր բանավեճ՝ նախնական տեսաձայնագրմամբ, ինչն աբսուրդ է, վիրավորանք թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճը պետք է լինի ուղիղ եթերում, իսկ տեսաձայնագրմամբ հասկանում եմ, որ Հանրային հեռուստաըտնկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը»,- ասաց նա։

Այս թեմայով
am