Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Սեպտեմբերի 17-ից 23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ: Հավաքականը մրցավայր էր մեկնել 55 կգ քաշային ՏիգրանՄինասյան, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյան, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյան, 67 կգ քաշային Մալխաս Ամոյան, 77 կգ քաշային Վահե Պողոսյան, 82 կգ քաշային Էրիկ Էլոյան, 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյան,  97 կգ քաշային ՌազմիկԽաչատրյան, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյան կազմով:

Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ)  և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Այս թեմայով
am