Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ պաշտոնական այց են ունեցել «Զանգի» հայկական կապի գրասենյակ

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո  իշխանությունը որոշել է ապահովագրվել նման տհաճ իրավիճակներից եւ կապի ապահով միջոց է փորձում ընտրել բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդակցությունը կազմակերպելու համար։

Տեղեկացանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները՝ փոխնախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ պաշտոնական այց են ունեցել «Զանգի», որը հայկական կապի միջոց է։

Այցի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ապակենտրոնացված կապ տրամադրելու հնարավոր լուծման եղանակներ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև անվտանգության արդի խնդիրներին, ինչպիսիք են օրինակ գաղտնալսման բացառումը, հաղորդակցության անվտանգությանը, նախարարության աշխատակիցների անվտանգ կապի ապահովման և այլ կարևորագույն հիմնահարցերը», տեղեկացնում են «Զանգի»-ից:

Այս թեմայով
am