ԵԱՏՀ 6-րդ նիստ

Միգրացիոն քաղաքակության ընդհանուր հարցերն էին այսօր տեղի ունեցած Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի օրակարգում, որին
կմասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի,
Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ
զրույցում նշեց, որ հանձնաժողովը գործում է ընդհանուր Եվրասիական տնտեսական միության
համատեքստում, որում միգրացիոն քաղաքակությունը գլխավոր հիմնահարցերից մեկն է, իսկ
մասնավորապես աշխատանքային միգրացիան կարևորագույն թեմա է: «Քաղաքական որոշումներ չեն
կայացվում, բայց դրանց համար հիմք են դառնում»,- ասաց նա՝ նկարագրելով աշխատանքային
քննարկումից մինչև իրավական կարգավորում ընկած շղթան:
«Քննարկումների առանցքում աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման մեխանիզմների
մշակումն է, իսկ այդ լուծումները մեզ համար շատ կարևոր են՝ հաշվի առնելով մեր աշխատանքային
միգրացիայի մեծ ծավալները»,-նշեց Վ. Տերտերյանը՝ որպես հիմնական ուղղություն նշելով Ռուսաստանի
Դաշնությունը, իսկ բարելավման կարիք ունեցող ուղղություններից՝ աշխատանքային միգրանտի
իրավունքները, ստաժը, հետագայում կենսաթոշակին վերաբերող գործընթացները, բժշկական օգնությունը,
անվտանգությունը, իրավաբանական հարցերը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ևս կարևորեց աշխատանքային
քննարկումների ձևաչափը՝ նշելով. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով մեզ հասնում են
ընդհանուր գործընթացների այն հատվածները, որոնք այս կամ այն կերպ չեն համապատասխանում
Եվրասիական միության իրավաբանական կարգավորումներին: Երկարատև պրոցես է սա՝ շղթայական
քննարկումների արդյունքում են որոշումներ կայացվում»: Իսկ հայաստանյան աշխատանքային միգրացիայի
օրինափափությունների վերաբերյալ Ղազարյանը նշեց, որ վիճակագրություն հնարավոր չէ գեներացնել,
քանի որ քիչ չեն դեպքերը, երբ կարճաժամկետ միգրանտը տեղում զբաղվածության հարց է լուծում և
վերածվում աշխատանքային միգրանտի, իսկ այս պրոցեսը վերահսկելու մեխանիզմներ չկան:
ԵԱՏՀ Տնտեսական և ֆինանասական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամի
օգնական Ալիև Սամատը և աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի
փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը ներկայացրին հանձնաժողովի առաջարկը՝ որոշակի տևողությամբ
աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք:
Անդամ երկրների պատվիրակությունները ներկայացրին բարձրացված հարցի վերաբերյալ գործող տեղական
ընթացակարգերը, աշխատանքային միգրանտի իրավունքներն ու սահմանափակումները, փաստաթղթավորման

կարգերը: Մասնավորապես հայկական կողմը՝ ՄԾ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, կողմ
արտահայտվեց մեկ ընդհանուր կարգավիճակ ստեղծելու գաղափարին Միության ամբողջ տարածքում:
Նիստի օրակարագում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև «ԵԱՏՄ-ի մասին» 2014թ. մայիսի 19-ի
համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կողմերի պետությունների
ներկայացրած առաջարկությունների հետ կապված հարցեր:

Այս թեմայով
am