Քոչարյանը հանդես կգա , կխոսի , ես էլ իմ կարծիքը կհայտնեմ . Ալիկ Սարգսյան

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կդիմի դատարան :

Այս մասին Սարգսյանն այսօր meganews.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց:

««Ավազահատիկ» ՍՊԸ -ի հետ որևիցե առնչություն չունեմ ,անգամ  տեղեկություն չունեմ դրա մասին, դա իմ համար նորություն էր , որի կապակցությամբ դիմել եմ դատարան  ՝ հայցով և պատիվ եմ պահանջում, որ իմ հեղինակության հետ փորձել է խաղալ ՝ անհիմն կերպով: Եւ ընդանրապես , այսուհետ վարվեցողությունս այսպիսին է լինելու ՝ ցանկացած հերյուրանք տարածողի դատի եմ տալու: Արդեն սովորեցի  իրենց լոզվով խոսել իրենց հետ»:

Շրջանառվող տեղեկությունները  կապված Ռոբերտ Քոչարյանի ,նրա շրջապատի և իր   խանդավառությամբ  ընդունելու մասին  , նախկին ոստիկանապետը  պատասխանեց.


«Կգա ժամանակը և ամեն բան պարզ կլինի: Քոչարյանը հանդես կգա , կխոսի , ես էլ իմ կարծիքը կհայտնեմ : Դեռ առանձնապես նա հանդես չի եկել : Շրջանառվող լուրերը կապված Քոչարյանի  շուրջը հավաքվող անձանց  հետ , ևս հորինվածքներ են , ինչպես նաև կապված  Իշխան Զաքարյանի հետ: Այդ մարդուն մեկ անգամ եմ տեսել Ազգային Ժողովում ՝ բարևել անցել եմ , ինչպես բոլոր մնացած գործընկերներիս : Չգիտեմ ո՞վ է հորինում նման լուրերը և նպատակը ո՞րն է  նման կեղծ լուրեր տարածելու » -  նման կերպ ավարտեց իր խոսքը Ալիկ Սարգսյնաը:

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am