Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով:



Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հան­ցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման մի­ջազգային ջանքերում Հա­յաս­տանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Այդ դերը հիմ­նա­կա­նում արտահայտ­վում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմա­կեր­պութ­յուն­ներում ցեղասպա­նութ­յան հան­­ցա­գործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևա­նում «Ընդդեմ ցեղասպանության հանցա­գոր­ծութ­յան» գլոբալ ֆորումների անցկացմամբ։

«2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդա­րանա­կան­ներ, քաղա­քա­կան գործիչներ, դիվանագետներ, անվանի ցե­ղաս­պա­նա­գետներ, գիտ­նա­կաններ և պատ­մա­­բան­ներ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։ 2016 թվականի երկրորդ Գլոբալ ֆորումի եզրափակիչ փաս­տաթղթում ամրագրվեց, որ հա­­ջորդ Գլոբալ ֆորումը կայանալու է 2018 թվականին և նվիր­ված է լինելու կրթության մի­ջոցով ցե­ղաս­պանության հանցագործության կանխարգելման խնդիր­նե­րին։ 2018 թվա­կանի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկ­տեմ­բերի 9-11-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավ­ելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղաս­պա­նութ­յուն­նե­րի դեմ պայ­քարի առանցքային խնդիրներին։

Այս թեմայով
am