Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում ՝ Մոսկվայում

Ճարտարապետական գիտությունների թեկնածու, Մոսկվայի թանգարանի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Սելիվանովան Մոսկվայի նախկին գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է սկսել :

Սելիվանովան ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՝ իր որոշումը հիմնավորելով նրանով, որ խորհրդային տարիներին Հալաբյանը զբաղվել է «գործ տալով»:

«Կարծում եմ, որ «գործ տալով» զբաղված, Մելնիկովին, Լեոնիդովին ու մյուսներին մասնագիտությունից զրկած ու սոված թողած, բռնաճնշումներին մասնակցած, պրոֆեսիոնալ ճարտարապետական միջավայրն ավիրած, ճարտարապետական մրցույթների արդյունքները կեղծած ու անազնիվ ճանապարհներով պատվերներ ստացած մարդը հուշարձան ունենալու իրավունք չունի», - գրել է Սելիվանովան:

Նա նաև նշել է, որ Երևանում տեղադրված Հալաբյանի արձանը «հայկական պրոֆեսիոնալ համայնքի գործն է, իսկ Մոսկվայում չպետք է նման հուշարձան լինի»:

Այս թեմայով
am