Սա ազատ խոսքը , ազատ մամուլը լռեցնելու փայլուն օրինակ է . Սևակ Հակոբյան

Ինչպես տեղեկացրել էինք, արդեն ավարտվել է Yerevan.today լրատվական կաքի խմբագրությունում իրականացված խուզարկությունը, որը սկսվել էր առավոտյան 9։30-ից և տևել է մինչև 15։40 րոպեն։

Կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը meganews.am-ին  հայտնեց , որ առգրավել են ինչպես իր համակարգիչը, այնպես էլ խմբագրության մի շարք այլ համակարգիչներ, այդ թվում՝ երկու տարի ընդհանրապես չմիացված համակարգիչ։ 

Ըստ Հակոբյանի սա  ճնշում  է ազատ խոսքի նկատմամբ:
 Հարցին թե արդյոք մտավախություն ունեն ինչ որ բան հայտնաբերելու ՝ գլխավոր խմբագիրը պատասխանեց , որ այն ինչ իրենք փնտրում են չեն գտնի, և , որ նա որևիցե մտավախություն չունի այդ առիթով:


 Հարցին թե ինչու են է Yerevan.today լրատվական կաքը մշտապես կապում Քոչարյանի անվան հետ , Հակոբյանը պատասխանեց.

« Թե ինչու են կապում , պատասխանել չեմ  կարող, բայց երկար տարիներ է ինչ նման խոսակցություններ կան, որը մշտապես հերքվել է իմ կողմից: Գուցե այն պատճառով , որ մեր գրասենյակը և Քոչարյանի գրասենյակը գտնվում է նույն տարածքում » :

Հետագա քայլերի մասին խմբագիրն ասա.

«Մենք խորհրդակցում ենք փաստաբանների հետ և անպայման պետք է միջազգային կառույցներին դիմենք ու ակտիվորեն գործունեություն ծավալենք, որովհետև սա ազատ խոսքը  , ազատ մամուլը լռեցնելու փայլուն օրինակ է: Մենք չպետք է թույլ տանք , որ Հայաստանում լինեն նման օրինակ բաներ» :

 Նշենք , որ կայքի գործունեությունը այս ժամերի ընթացքում խափանվել էր և դժվար է հասկանալ՝ ինչպես է շարունակվելու , քանի որ Սևակ Հակոբյանն ասաց , որ  իրենց մի շարք համակարգիչներ տարել են, այդ  թվում  իր համակարգիչը, իրենց վիդեոմոնտաժողի համակարգիչը , ինչի հետևանքով դժվար է ասել՝ ինչպես են աշխատելու։

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am