Նման խոսակցությունները ուղղակի բարբաջանքներ են .Վահե Էնֆիաջյանը ՝ Նաիրա Զոհրաբյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի ելույթը բարձր աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։

Ելույթից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Զոհրաբյանը Հովիկ Աբրահամյանի հրահանգով է քննադատել Նիկոլ Փաշինյանին։ 


Meganews.am-ը  այս թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցավ ԱԺ պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի հետ , ով հերուրանք անվանեց նման լուրը և տարածողներին համարեց պատվեր կատարողներ :

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ  կողմնակից ենք կոռեկտ նոր քաղաքական սկզբունքներով քարոզարշավ կազմակերպելուն: Ցավոք այդ սահմանագիծը որոշ քաղաքական ուժի ներկայացուցիչներ անցան և մեր պարագայում ոչինիչ չէր մնում, քան հակադարձել և ներկայացնել իրականությունը ինչպես , որ կա: Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում են պարբերաբար իշխանությունների՝ լավ երանգի ներքո պատրվագով զանազան պատվերներ կատարել և կեղծ տեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերում»։

Ըստ Էնֆիաջյանի այդ ամենը սխալ ուղի է, որը ոչ մի տեղ չի տանում։

«Նաիրա Զոհրաբյանին բոլորը ճանաչում են, և գիտեն թե ինչ ուղղի է անցել և ինչ ճանապարհ է անցնում։ Մնացածը ուղղակի բարբաջանքներ են»,- ասաց Էնֆիաջյանը։

Էնֆիաջյանը հերքեց այն լուրերը , որ ԲՀԿ-ն սերտ համագործակցում է նախկին 2 նախագահների հետ , դա անվանելով ապատեղեկատվություն և անպատասխանատու հայտարարություն :

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am