Փաշինյանի վարսավիր-օգնականը ազատվե՞լ է աշխատանքից

Թերթերից մեկն այսօր գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնի «Վարչապետի օգնականներ» ցանկից անհետացել է նոր օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը:

Իսկ «Վարչապետի որոշումներ» բաժնից Սոֆյա Նավասարդյանին օգնական նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը նույնպես չի հայտնաբերվում:

Արդյոք Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով հանրային բուռն արձագանքը, վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը: Այսպես ասենք՝ սուսուփուս, որ մի հատ էլ աղմուկ դրա շուրջ չլինի:

Գրում է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով
am