Բյուրեղավանում ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանները հրավիրել են բաժին` խոստանալով չներկայանալու դեպքում բերման ենթարկել

«Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի աշխատանքի պատճառով առաջացած գարշահոտության դեմ պայքարող  բյուրեղավանցիներին ոստիկանները հրավիրել են ոստիկանական բաժին, իսկ չգալու դեպքում՝ խոստացել բերման ենթարկել:  Tert.am –ին այս մասին հայտնեց բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը, որը սեպտեմբերի  14-ից դեպի գործարան տանող ճանապարհը փակած տղամարդկանց թվում է:

«Մեզ հրավիրում են բաժին՝ բացատրություններ տալու՝ ասելով, որ մեր արածը քրեորեն պատժելի արարք է, նշեցին մի քանի անգամ, որ անգամ կարող ենք բերման ենթարկվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ բյուրեղավանցիների բողոքի ակցիան սեփականատիրոջ պատճառով է. գյուղացիները պնդում են, որ տնտեսվարողը պահպանի այն պայմանները, որոնց վերաբերյալ նախորդ ակցիաների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Այս թեմայով
am