Այսօր իր աշխատանքն է սկսել «Առողջ ապրելակերպ-2018» ցուցահանդես-ֆորումը

Այսօր «Երևան Էքսպո» կենտրոնում իր աշխատանքն է սկսել «Առողջ ապրելակերպ-2018» ցուցահանդես-
ֆորումը, որը կազմակերպել է «Պրոմ Էքսպո» ընկերությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարության աջակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սպորտի և
երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Նման ցուցահանդեսի
կազմակերպման փորձը քիչ է Հայաստանում, ուստի ես կազմակերպիչներին մաղթում եմ հետագայում ևս հաջող
իրականացնել իրենց համարձակ և օգտակար գաղափարները: Ցուցահանդեսի մասնակից
կազմակերպություններին հորդորում եմ օգտվել ցուցահանդեսի ընձեռած հնարավորությունից՝ նոր
գործընկերներ, հաճախորդներ և գնորդներ ներգրավելու համար, իսկ այցելուներին՝ անկախ նմանատիպ
միջացառումներից՝ վարել առողջ ապրելակերպ, անընդհատ մարզվել և լինել կոփված ու առողջ»,- ասել է
նախարարի տեղակալը:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ «Առողջ սնունդ, թեյ, խոտաբույսեր», «Սպորտ և սպորտ
սարքավորումներ», «Ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար: Բնական կենցաղային ապրանքներ, ջրի
զտիչներ և այլն», «Մարմնի և մաշկի խնամք», «Ատամնաբուժական ծառայություն», Մարզական
ֆեդերացիաներ», «Wellness, SPA», «Սպորտային  հանդերձանք», «Մերսում», «Առողջապահական
տուրիզմ և hանգստյան գոտիներ», «Վերականգնողական  կենտրոններ», «Ֆիթնես ծրագրեր, ակտիվ
հանգիստ», «Բակային սպորտի հրապարակներ»:
Ցուցահանդեսը կտևի երկու օր:

Այս թեմայով
am