Մարտունիում ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին
Գեղարքունիքի մարզի  Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախծաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:
Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև  ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը  Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի: Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը և ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը:
Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝  նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղքացիական իրավունքները  երաշխավորելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարություն

Այս թեմայով
am