Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր
ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների
ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, և ՌԴ-ում
ՀՀ առևտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել
«Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող
ցուցանմուշներին: Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի
տարածքում գործող Հայաստանի առևտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ
միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ: Ըստ
պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում
ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը:
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
խորհրդի նիստերին:

Այս թեմայով
am