Հայաստանի ԿԲ-ն նոր հուշադրամներ է թողարկել

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երեւան-2800» արծաթե հուշադրամները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:

Ազգային դրամի 25 տարին

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը եւ “25 ՏԱՐԻ” գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը/հարգը  արծաթ 925

Քաշը    168,1 գ

Տրամագիծը   63,0 մմ

Որակը    պրուֆ

Դրամաշուրթը  հարթ, համարակալված

Քանակը   300 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Երեւան-2800

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երեւան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան եւ քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը/հարգը  արծաթ 925

Քաշը    168,1 գ

Տրամագիծը   63,0 մմ

Որակը    պրուֆ

Դրամաշուրթը  ատամնավոր

Քանակը   700 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

Այս թեմայով
am