Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրեն է ընտրել Հարություն Մարությանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։

Չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին՝ 11 հոգի։ Մնացած  թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:

Նորընտիր տնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թանգարան-ինստիտուտում անելիքները շատ են: «Բայց դա պետք է անել համագործակցելով՝ և՛ կոլեկտիվի, և՛ նախկին ղեկավարության, և՛ գործընկերների հետ»:

Այս թեմայով
am