Անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման. Քոչարյանի պաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսել է Ռոբերտ Քոչարյանն իր «փաստաբանների» հետ, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, հրավիրված մամուլի ասուլիսին այսպես արձագանքեց 2–րդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ հավելյալ մեկնաբանություն չեմ անի, անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման»,– ասաց նա։

Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ պատգամավորի հայտարարության վերաբերյալ նշեց. «Պարոն Քոչարյանն այնքանով կապ ունի այս գաղտնալսման հետ, որ բովանդակությունն է իրեն անմիջական վերաբերում»։

Լրագրողների հարցին՝ պաշտպանների կարծիքով, ով կարող էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարծիք հայտնեց, որ չի բացառվում, որ դա կարող էր արվել ԱԱԾ–ի ներսից։  

 

Այս թեմայով
am