«Անկախության բանակ» ՀԿ-ն աջակցում է Մարությանին և Զուրաբյանին

Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի առաջիկա ընտրություններին «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը քաղաքապետի արժանի թեկնածու է տեսնում թե՛ Հայկ Մարությանին՝ ժողովրդի, պետության ու բանակի նկատմամբ իր անմնացորդ և ապացուցված նվիրման, ազնիվ ձգտումների ու նպատակների համար, և թե՛ Արարատ Զուրաբյանին՝ Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակցության, լուրջ քաղաքական կեսագրության, մունիցիպալ կառավարման փորձի, ազնիվ ձգտումների ու նպատակների համար: Այս մասին ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

«Կարևորելով ժողովրդի ազատ կամքի կամարտահայտումն ու ընտրության իրավունքը, հաջողություն ենք մաղթում երկուսին էլ և անկախ սպասվող ընտրությունների արդյունքներից ցանկանում, որ երկու թեկնածուներն էլ իրար փոխլրացնեն քաղաքապետ և տեղակալ կարգավիճակով՝ վստահ լինելով, որ նման տանդեմը շատ արդյունավետ կլինի Երևան քաղաքի զարգացման ու երկու թեկնածուների նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու գործում»,-ասված է հայտարարության մեջ:

Այս թեմայով
am