Նախարար Վահրադյանն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան
Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային
հավաքականի կազմում:
Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր
հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր
հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն ու
հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց
եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը:
Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու
է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Հանդիպմանը ներկա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա.
Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար:

Այս թեմայով
am