Վարչապետի հանձնարարականով ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Հարցին՝ ի՞նչ ստուգումներ են, Պեպանյանը պատասխանեց. «Բնապահպանական մասով տեսչական մարմինը ստուգում է իրականացնում տվյալ ընկերությունում»:

Մեր հարցին՝ բոլո՞ր հանքարդյունաբերական ընկերություններում են ստուգումներ իրականացվում, Պեպանյանը արձագանքեց. «Միանգամից բոլորը բնականաբար հնարավոր չի իրականացնել: Կա տարեկան ստուգման պլան, որի համաձայն՝ տեսչական մարմինը իր ստուգումներն իրականացնում է: Նաեւ, ինչպես գիտեք, վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերում ստուգումներ սկսել, եւ դա այդ շրջանակներում է: Նախորդը «Լիդիան Արմենիա» ընկերությունում ստուգում իրականացվեց, իսկ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունում ենք իրականացնում»:

Մեր հարցին՝ եթե պարզվի՝ ԶՊՄԿ-ում էլ բնապահպանական ռիսկեր կան, հնարավո՞ր է այդտեղ էլ դադարեցվեն աշխատանքները, Պեպանյանը պատասխանեց. «Մենք չենք դադարեցրել եւ առհասարակ մենք օրենքով սահմանված կարգով իրականացնում ենք ստուգում եւ վեր ենք հանում այդտեղ առկա իրավախախտումները եւ այդ իրավախախտումների համաձայն` կախված դրանց չափից, համապատասխան որոշում է կայացվում մեր կողմից եւ առաջարկության տեսքով ներկայացվում այլ լիազոր մարմիններին, որոնք էլ որոշում են:

Այնպես, չի որ տեսչական մարմինը նպատակ ունի որեւէ ընկերության գործունեությունը դադարեցնել: Նպատակը ընկերության գործունեության համապատասխանեցումն է օրենքին, այդ սկզբունքով ենք մենք առաջնորդվում», - պատասխանեց Պեպանյանը:

Պեպանյանը նշեց, որ ամեն խախտման համար օրենսդրությունը ունի համապատասխան որոշում: 

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել՝ ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում:

Աղբյուրը ՝ armtimes.com

Այս թեմայով
am