Ատոմակայանի 1 օրվա դադարը 200 մլն դրամի վնաս է տալիս. ՄԱԿ փորձագետ

Հայաստանի ատոմակայանը ցածր էլեկտրաէներգիայի տարիֆով աշխատող կայան է: Դրանով թեթևանում է սպառողի բեռը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարաջանյանը:

«Անցած տարի ատոմակայանն արտադրել է 2.4 միլիարդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, աշխատել` 16.6 միլիարդ դրամ: Ատոմակայանը 4.5-5 անգամ ավելի էժան էներգիա է տալիս, քան Հրազդանի բլոկը: Վերջերս նախարարը հրապարակեց թիվ, որ ամեն կանգը, ատոմակայանի ամեն օրվա կանգը նստում է 200 միլիոն դրամ»,- ասաց Մարաջանյանը:

Ըստ նրա` ատոմակայանը երաշխավորված հզորության աղբյուր է, որի որակը չունի այլընտրանքային ոչ մի էներգիայի աղբյուր, ոչ մի փոքր ՀԷԿ:

«Ատոմակայանը լիցքավորվում է տարին մեկ անգամ, կախված չէ ընթացիկ մատակարարումներից: Միայն ատոմակայանն ու Որոտանի կասկադն են, որ բարձրացնում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, թուլացնում են կախվածությունն ընթացիկ մատակարարումներից:

Ատոմակայանը մեկուսացված օբյեկտ չէ, այն բարձրացնում է անկախությունը»,- նշեց Արա Մարաջանյանը:

Վերջինիս խոսքով` ատոմակայանի շնորհիվ ապահովվում է ոչ միայն կայուն զարգացումը, այլև ապահովում է կապը Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 

«Ատոմակայանը Հայաստանի նյութական, կրիտիկական ենթակառուցվածքների կարևոր բաղադրիչ է: Սա նշանակում է, որ կադրային կազմի պրոֆեսիոնալիզմը, նրանց նախապատրաստումը, վերապատրաստումը կարևոր նշանակություն ունեն»,- մանրամասնեց նա:

Փորձագետի խոսքով` հիստերիա էր առաջացել, երբ Արևելյան գործընկերության համաձայնագրով ատոմակայանը փակելու դրույթ էր ներառվել: «2011թ.-ի հիստերիայի հիմքում ընկած էր մի հոդված, որը վերնագրված էր «Մեծամոր. աշխարհի աղետ»: Հոդվածը տպագրվել էր National Geographic-ում, որն առհասարակ կապ չունի ոլորտի հետ: Բացարձակ աբսուրդ ու շինծու իրավիճակ էր: Հիշում եք, որ այս տարի՝ նոյեմբերին, Եվրամիության հետ ստորագրվեց ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր: Այս համաձայնագրի պատրաստման 720 օրերի ընթացքում ոչ մի անգամ համաձայնագիրը չկոչվեց պաշտոնական անվամբ: Միայն ստորագրման նախօրյակին պարզ դարձավ, որ համաձայնագրի անվան մեջ կա նաև ատոմային էներգիայի եվրոպական (եվրոատոմ) տարրը»,- մանրամասնեց նա:

Արա Մարաջանյանի խոսքով` 42-րդ հոդվածով ասվում է, որ Հայաստանը չպետք է ունենա ատոմային էներգետիկա:

 

 

Այս թեմայով
am