Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կքննարկեն իրավիճակը Սիրիայում․ Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մինչ այդ, Սիրիայի հարցը այսօր Ստամբուլում կքննարկեն Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարների օգնականները:

Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ անցյալ շաբաթ Թեհրանում եռակողմ բանակցություններ են վարվել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները, որոնք, սակայն, հաջողության չեն հասել:

Անցած շաբաթվանից Սիրիայի կառավարական բանակը՝ ռուսական զինուժի աջակցությամբ, վերսկսել է Իդլիբի ռմբակոծումը , որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է:

Այս թեմայով
am