Դատապարտում եմ գաղտնալսման փաստը . Վալերի Օսիպյան

«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց Օսիպյանը՝ հիշեցնելով, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: 

Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող: 

Հիշեցնենք, որ YouTube–ում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը:

Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Այս թեմայով
am