Ա. Զուրաբյանը Փաշինյանին հորդորում է ձեռքը դնել սրտին, ասել՝ ովքեր են սևերը


«Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ով է սպիտակ, ով՝ սև, ապա չեմ գտնի որևէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի: Բայց չեմ ուզում մարդկանց գունային ինչ-որ ներկապնակի որոշակի երանգների մեջ տեղավորել, որովհետև գույները տարբեր են, և հնարավոր է՝ հանկարծ իրենց համար վիրավորական գույներ տրվեն, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել:

Երկրորդ՝ ինձ նաև շատ հետաքրքիր է մարդկային գործունեությունը, որը 1 օրում կամ 20 օրում չի ամփոփվում, օրինակ՝ ինձ հետաքրքիր է՝ երբվանից են այդ ազնվությունը, հայրենասիրությունը սկսվել, որովհետև ինձ մոտ սկսել է այն պահից, երբ սկսվել է 1988 թ-ի շարժումը: Ես շարժմանը անդամագրվել եմ առաջին օրվանից, երբ որ պետք է եղել զենքը ձեռքիս պաշտպանել եմ հայրենիքը, երբ որ պետք է եղել, մասնակցել եմ քաղաքական պրոցեսի, 20 տարի կռվել եմ, պայքարել եմ նախորդ ռեժիմի դեմ, բանտերում եմ եղել, տարբեր ճնշումների եմ արժանացել : Տրամադրությունս ու նպատակներս դրանից չեն փոխվել»,-շեշտեց նա:

Արարատ Զուրաբյանը հավելեց, որ հասարակության ազատագրումը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, ողջունում է, բայց ներկայիս  իշխանությունից ունի մեծ դժգոհություններ կարևորագույն հարցի վերաբերյալ:

«Մինչև հիմա բանտում է գտնվում «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանը, Շանթ Հարությունյանը բանտում է գտնվում, իսկ այս երկիրը կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը ազատության մեջ են և դեռ հաթաթա են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին, որ տեսեք, գալու ենք, ինչ կլինի: Ես խորը դժգոհություն ունեմ այն պատկան մարմիններից, որոնք իրենց աշխատանքը չեն կարողանում այնպես որակյալ կազմակերպել, որ ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ միայն «Մարտի 1»-ի գործը չէ, բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, որոնց ևս պետք է անդրադառնալ:

Արարատ Զուրաբյանը դժգոհ է նաև պետությունից թալանված միջոցների վերադարձից: Նրա խոսքով ՝այս տեմպերով 200 տարում էլ գողացածը հետ չեն բերի:

 

 

Այս թեմայով
am