60 հազար դրամի աջակցություն ՝ սահմանամերձ գյուղերի 4 հազար բնակիճներին ցորեն ցանելու համար

Կառավարությունը աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն կտրամադրի: Համապատասխան նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա պիլոտային ծրագիր է լինելու. «Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ»,- հայտարարեց նախարարը՝ նշելով, որ առաջարկում են այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից:

Նախարարի խոսքով՝ այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, տնտեսվարողների եկամուտների բարձրացում: Բացի այդ, ակնկալվում է նաեւ, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով եւ կդառնան 3 հազար հեկտարը:

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,- ընդգծեց նա:

Այս թեմայով
am