Ռուբեն Վարդանյանի հետ կապվող հիմնադրամը լուծարեվեց

 Քիչ առաջ կառավարությունը  որոշում կայացրեց  «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի  լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

 «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետեւանքով վճարվելիք տույժ):

 Գործարար Ռուբեն Վարդանյանը , ով այս գործարանի հետ առնչություն ունի , գործարանի փակման կապակցությամբ հայտնել էր իր դժգոհությունը  Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  :

 

Այս թեմայով
am