Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները գործադուլ են իրականացնում

Արարատի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ոսկու  կորզման  գործարանի  աշխատակիցները առավոտյան ժամը 8:00-ից  գործադուլ են իրականացնում:  աՅՍ Այս մասին տեղեկացրեց գործարանի ավտոմատիկայի ծառայության պետ Վաչագան Դարբինյանը:

Նա մանրամասնեց, որ գործադուլն իրականացնում են՝ առաջին հերթին աշխատակիցների անվտանգության խնդիրներից ելնելով:

«Գործադուլին մասնակցում է 150-ից ավել աշխատակից: Երկու անգամ դիմում ենք  տնօրինությանը ներկայացրել, որ կատարվում են անօրինական գործողություններ անվտանգության ծառայության կողմից, անհիմն ստուգումներ են իրականացվում, ճնշումներ են գործադրվում, խնդրել ենք՝ մեզ պատասխանեն գրավոր և  բանավոր: Ռուս անվտանգության աշխատակիցները գիշեր-ցերեկ հսկում են աշխատակիցների  յուրաքանչյուր քայլը, եթե անգամ գործ չի լինում, մի փոքր հանգստանում ենք, ներկայացնում են տնօրինությանը, և աշխատակիցների աշխատավարձերն անհիմն պահում են »,-շեշտեց նա:



Վաչագան Դարբինյանը մանրամասնեց, որ աշխատակիցներին կրճատում են, անօրինական  ձևով աշխատանքից զրկում, ով ընդդիմանում է, իրերի մեջ ոսկի պարունակող նյութ են գցում, սպառնում դատարանով հաշվեհարդար տեսնել:

Վաչագան Դարբինյանը նշեց, որ գործարանում իրենց իրավունքները պարբերաբար  ոտնահարվում են, այլ խնդիրներով ակցիաներ ևս իրականացրել են:

Գործարանի  աշխատակիցները հույսով են, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը խնդիրներին ուշադրություն կդարձնի, իրենց բողոքը լսելի կլինի:

Հիշեցնենք, որ Արարատի ոսկու կորզման գործարանը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանն է պատկանում:  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» է պատկանում նաև ձեռնարկություն՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

 

 

Այս թեմայով
am