Անհասկանալի շրջադարձ՝ Մակրոնը պարտավոր է Փաշինյանին ասել. Հրապարակ

Երբեմն չափազանց դժվար է ապացուցելը, որ քաղաքական առաջնորդները պատվիրում են ձերբակալություններ եւ դատական հետապնդումներ, սակայն Հայաստանի դեպքում կան ապացույցներ այն սենսացիոն հեռախոսազրույցների ձայնագրությունների հանրայնացումով, որը տեղի ունեցավ օրերս՝ կապված պաշտոնատար անձանց հետ։ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է փոթորկան իրականության կենտրոնում՝ այս շաբաթ ՝  Youtube -ում հրապարակված ձայնագրությունից հետո, որտեղ պաշտոնյաները քննարկում են քաղաքական հակառակորդներին կալանավորելու հրամանը՝ գրում է New Europe  պարբերականը, ներկայացնելով ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների սկանդալը։

Հրապարակման մեջ ներկայացվում է, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարն ասել, որ պետք է «փակել» նախ­կին Պնախարարի տեղակալին՝ ճնշում գործադրելով դատավորի վրա, նախկին նախագահի ձերբակալության մասով էլ ԱԱԾ պետն ասել է, որ դատավորն իրեն զանգել է, մի փոքր վախեցած է, եւ ինքն ասել է, որ պետք է խիզախություն ունենալ եւ ձերբա­կալել։ 

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ ձայնագրությունները խոսում են այն մասին, որ դատավորը գտնվել է ճնշման տակ եւ անօրինական որոշում է կայացրել։ ՀՀ իշխանականները, ըստ նրա, քաղաքական  հաշվեհարդար են իրականացնում դատարանների միջոցով։ Նա մե­ղադրել է վարչապետին անձնական կոորդինացիա իրականացնելու մեջ։ Սա մի տեսակ անհասկանալի շրջադարձ է, քանի որ երբ Փաշինյանը եկել էր իշխանության, մեծ հույսեր կային, որ նա նոր առաջնորդ կլինի, որը երկիրն ավելի հուսալի ուղու վրա կդնի, որի հետ Արեւմուտքը կկարողանա բիզնես վարել։

Հրա­պարակման մեջ ներկայացվում է նաեւ, որ այս շաբաթ Փաշինյան-Մակրոն հանդիպմանը Մակրոնը պարտավոր է օգտագործել այդ ձայնագրությունները եւ մտա հոգություն հայտնել Հայաստանի դատական համա­կարգի անկախության առնչությամբ։ Նա պարտավոր է հիշեցնել Փաշինյանին, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Իսկ Արեւմուտքի աջակցությունը երաշխավորված չէ, այլ կախված է Փաշինյանի կառավարության գործողություններից։

Այս թեմայով
am