Հրեշավոր «Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ (լուսանկարներ)

«Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ, մասնավորապես` Հյուսիսային Կարոլինա նահանգի ափեր՝ ուղեկցվելով տեղատարափ անձրևներով, 160 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, քամու պատճառով ալեկոծվող ալիքները վնասել են ափամերձ հատվածի տներն ու մյուս շինությունները, հեղեղել են որոշ բնակավայրեր:

Մասնավորապես՝ Նյու Բեռնում բնակիչների մեծ մասը տարհանվել է: Քաղաքն ամբողջովին զրկվել է էլեկտրաէներգիայից:

Մորհեդ Սիթիում և այլ ափամերձ քաղաքներում ոստիկանությունը դադարեցրել է աշխատանքը՝ տարհանման գոտում մնալ շարունակող բնակիչներին նախազգուշացնելով, որ մինչ փոթորկի հեռանալն իրենք անհասանելի կլինեն:

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կարոլինա նահանգում հոսանքազրկվել է 156.068 տուն:

Պարբերականը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ փոթորիկը վրա հասնելուն պես պատառոտել է Նյու Բեռնի ափամերձ շինություններին ամրացված ԱՄՆ բոլոր պետական դրոշները:

The storm surge was well underway on Topsail Beach on Thursday evening. Storm surges could reach 11 feet in some areas

Men pack their belongings after evacuating their house in New Bern, North Carolina after the Neuse River went over its banks and flooded their street during Hurricane Florence on Thursday

Residents wade through deep floodwater to retrieve belongings from the Trent Court public housing apartments after the Neuse River went over its banks during in New Bern on Thursday

Այս թեմայով
am