Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով է գտնվում Ֆրանսիայում: Արդեն իսկ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի հետ:

Այս թեմայով
am