Վերաբացվել է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը

 

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքի վերանորոգման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական  աջակցության ծրագրի  շրջանակներում, որը մեկնարկել էր 2017թ.։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ  Միլսը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։

ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին երկարամյա աջակցության համար, ասել է, որ 2003թ. մեկնարկած Կանզաս-Հայաստան փոխգործակցության շրջանակներում մինչ այսօր իրականացվել և իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ու ծրագրեր՝ փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, համաժողովներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ։

«Հայ փրկարարները հաճախակի են մասնակցում Կանզասում անցկացվող ուսումնավարժություններին և դասընթացներին, որի առաջնային նպատակն է  Հայաստանում ներդնել ամերիկյան լավագույն փորձը։ 2015թ.  Կանզասի օդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորների ուժերով վերանորոգվել են ԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը, լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճը համապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին:

Այս թեմայով
am