«Հիմա մանր - մունր հարվածներ են հասցնում երիտասարդ իշխանությանը, Քոչարյանի ծրագրերին նպաստելու համար». Հովիկ Աղազարյան

Այսօր ՀՀ ԱԺ գումարված ատահերթ նիստի ընթացքում, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական զգալի ջանքերի ներդրումով, Գևորգ Կոստանյանը, կարողացավ հաստատել իր հեղինակած՝ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվի սահմանման հարցը, որը բխում էր վերջին օրերի ամենաթեժ քննարկումներին արժանացած իրադարձությունից: Հիշեցնենք,

խոսքը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների օրերս գաղտնալսված ձայնագրության մասին է:  Արդյունքում, Գևորգ Կոստանյանի նախաձեռնությունը բոլորիս աչքի առջև Ա.Հովհաննիսյանի ջանքերով, տեղում էապես բովանդակային առումով  շտկվեց դեպի առավել ընդունելի տարբերակը: Այնուհետև, ՀՀԿ-ականները մեծ դժվարություններով, որը ի դեպ, նույն իրենք նախատեսել էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՝ ՀՀ  նոր Սահմանադրությամբ  գործելու և ճնշելու ընդդիմությանը,  հաստատեցին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ, երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով» Քննչական հանձնաժողովի անդամների թիվը, որի համար, ի դեպ, դեռ ոչ ոք չէր էլ գրանցվել: Փաստացի, ՀՀԿ-ականները մի պահ հայտնվել էին իրենց փորած փոսի մեջ, որից կարողացան դուրս գալ թերևս միայն ԱԺ-ում ձայների մեծամասնություն և դրանից էլ բխող՝ ազդեցություն ունենալով:

Այնինչ, ակնհայտ էր, որ Կոստանյանը որոշումը կայացրել էր հապճեպ, ըստ երևույթին «պատվերը» կատարելուց չէր էլ հասցրել քննարկել այն, իրավիճակը  փրկող Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի ակնհայտ էր , որ իր  առաջարկած կոնտեքստով այդ հանձնաժողովը իրականում որևէ աշխատանք չէր կարող իրականացնել, ելնելով այն փաստից, որ այդ շրջանակում կան հարուծցված քրեական գործեր և դա բխում է ՀՀ Սահմանադրության կանոնակարգ օրենքից:

Թե ինչու՞ նախկինում ՀՀ Գլխավոր Դատախազ եղած Գևորգ Կոստանյանը համացանցում հայտնված նման գաղտնալսումանկարահանումային փաստերի պարագայում նման որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարցի մի կողմն է, մյուսն այն է, թե  ինչ ունեն իշխանություններից  թաքցնելու  ՀՀԿ-ն և իրենց գաղտնի սատարող ուժերը, որի համար այդքան ջանասիրաբար ձգտում էին բացահայտել երկրում տիրող իրավիճակը ընդհանուր առմամբ գաղտնալսման առումով: Քանզի տասնամյակներ ստերով բնակչությանը սնած կուսակցության այսօր արտահայտած  բարի նպատակներին հավատալն իրապես դժվար է…                 Ամեն դեպքում, այդ առումով իր մասնավոր կարծիքը հայտնեց  «Քաղաքացիական պայմանագիր» «Ելք» խմբակցության   պատգամավոր Հովիկ Աղազարյանը.

-Մենք իհարկե, գիտեինք, որ հանձնաժողովը ըստ էության արդեն ստեղծված էր, այսօր որոշվեց հանձնաժողովի 11 հոգու թվական, ոչ անվանական կազմը, պարզապես  մենք  ի սկզբանե դեմ էինք ընդամենը իրենց ձևակերմանը, որը  ըստ էության ստեղծելու էր մեռելածին հանձնաժողով, ավելորդ անգամ այս թեմաները արծածելու համար: Ընդամենը կարծում եմ, որր ոմանց ջանքերով ի հայտ եկած ձայնագրությունը ընդդեմ ՔՊ-ի,  իրենց համար ցանկալի արձագանք բնկչության մոտ չառաջացրեց, հետևապես նրանք՝ ՀՀԿ և այլոք,  հիմա մանր մունր հարվածներ են հասցնում երիտասարդ իշխանությանը, Քոչարյանի ծրագրերին նպաստելու համար: Կարծում եմ նրանք բոլորն էլ համոզված են,  որ իրենց ոչ ոք չի գաղտնալսում, պարզապես բարձրակոչ բառերով՝ հանուն Հայրենիքի, փորձում են վնասել գործող իշխանությանը:          Կարինե Սահակյան 

 

Այս թեմայով
am