Ֆարերյան կղզիներում նկարահանել են դելֆինների ու կետերի զանգվածային սպանդը (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆարերյան կղզիներում կենդանիների պաշտպանները նկարահանել են՝ ինչպես են ձկնորսները որսում ու սպանում դելֆիններին ու կետերին, ինչի հետևանքով առափնյա գոտիների ջուրը ներկվել է կարմիր գույնով:

Mirror-ի հաղորդմամբ՝ այստեղ դելֆիններին ու կետերին որսալն ու սպանելը բազմադարյա ավանդույթ է, որը տեղի է ունենում տարին մի քանի անգամ և որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Սոցցանցերում տարածված կադրերում երևում է՝ ինպես են ձկնորսները սպանում կենդանիներին, և վերջիններս հայտնվում են իրենց արյամբ ներկված ջրում:

Տեղի ունեցածը նկարահանել է Sea Shepherd կոչվող ակտիվիստների խումբը: Ակտիվիստների խոսքով՝ սա սպիտակ դելֆիններ որսալու 11-րդ դեպքն է մի տարվա ընթացքում:

Կենդանիների պաշտպանները կոչ են արել Ֆարերյան կղզիների ու Դանիայի կառավարությանը վերջ տալ «անհամար սպանություններին»:

Նրանց խոսքով՝ վերջին անգամ ավելի քան հարյուր կաթնասուն է սպանվել:

«Ամբողջ ընտանիքներ են սպանվում, իսկ ողջ մնացածները մի քանի ժամում հայտնվում են իրենց ազգակիցների
արյան մեջ: Կետերն ու դելֆինները շատ խելացի կենդանիներ են, նրանք մեզ պես զգում են ցավն ու վախը»,- նշել են ակտիվիստները:

Ֆարերյան կղզիների կառավարությունն իր հերթին պնդում է, որ որսն ապահովում է տեղացիների եկամուտն ու վտանգ չի ներկայացնում կենդանական աշխարհի համար, քանի որ նրանց թիվը դրանից շատ չի նվազում:

 

 

 

Այս թեմայով
am