Շինարարության պատճառով փլուզման եզրին է հայտնվել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքը

«Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Այս մասին հայտնում է քաղաքաշինության կոմիտեն:

Կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է:

Հաղորդագրության համաձայն՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կառույցի վիճակը և հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել են Արամի փողոց:

Նրանք ծանոթացել են նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:

Ավելի ուշ՝ քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով:

Այս հարցին Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նաև մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Այս թեմայով
am