Երիտասարդները նոր շունչ, կրեատիվ լուծումներ և համարձակ մտքեր են առաջ քաշում . ՔՊ ավագանու թեկնածու . Արմեն Կոտոլյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ  Meganews.am-ը   զրուցել  է ավագանու թեկնածուների հետ։

Այս անգամ ընտրություններին մասնակցության մասին զրուցեցինք հանրությանը տարբեր բողոքի ցույցերից հայտնի , քաղաքացիական ակտիվիստ Արմեն Կոտոլյանի հետ :

 Վերջինս «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում 31 ն է։

Ինչու՞ որոշեցիք առաջադրվել .

Ցանկանում եմ գործնական ազդեցություն ունենալ իմ քաղաքի բարեկարգման ու բարելավման հարցում։

Ո՞րն է «Իմ քայլը » դաշինքի առավելությունը ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի համեմատ։

Մեր դաշինքը հեղափոխություն արած մարդկանց դաշինքն է: Մենք Հայաստանին բերել ենք նոր արժեհամակարգ ու իրական հնարավորություն մեր երազանքի Հայաստանը կառուցելու : Անշուշտ այս ամենը երազանք չի մնալու: Ամեն տեսակի ուժ ներդնելու ենք , որպեսզի ունենանք այն երկիը , որի համար տարիներ շարունակ պայքարել ենք:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում բազմաթիվ են երիտասարդները։ Լավ է դա արդյո՞ք մեր քաղաքի համար:

Բնականաբար լավ է։

Փորձը շատ լավ բան է, բայց երիտասարդների ներկայությունը խիստ անհրաժեշտ է քաղաքականության մեջ: Նրանք նոր շունչ, կրեատիվ լուծումներ և համարձակ մտքեր են առաջ քաշում, որը միայն դրական է։ Պարզապես պետք է տալ երիտասարդներին նման հանարավորություն ապացուցելու , որ կարող են և աշխատում են:

Իհարկե կողմ լինելով երիտասարդների մուտքը դեպի քաղաքականություն , շատ կողմնակից եմ ավագ սերնդի փորձի փոխանակմանը և  համագործակցմանը:

Ինչպե՞ս եք պայքարելու մրցակիցների դեմ։

Մենք չենք մրցում, մենք ցույց ենք տալիս Երևանի քաղաքացիներին , թե ինչ կբերենք մենք Երևանին:

 Հստակ ներկայացված է մեր ծրագիրը , իսկ  որոշողը միանշանակ  ՀՀ ազատ քաղաքացին է , ով պետք է կատարի իր ընտրությունը հանուն Երևանի զարգացման , բարելավման օգտին:

Պ. Կոտոլյան , Չընտրվելու դեպքում ինչպիսի՞ն կլինի Ձեր մոտեցումը :

Իմ մոտեցումը հստակ է ու անփոփոխ :

Բազում խնդիրներ ունի Երևանը, ես կասեի տարիներով կուտակված :

Կան ծրագրեր , որոնք իրագործել է պետք: Ցանկացած իրավիճակում պատրաստ եմ ամեն  ինչ անել հանուն մեր քաղաքի բարելավման գործում :

 

Նանա Սարգսյան

Այս թեմայով
am