Առաջին անգամ ՝ վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում պիտի տեղի ունենա ազատ և անկախ ընտրություններ. Նաիրա Զոհրաբյան

 Այսօր meganews.am-ի հարցերին պատասխանեց Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյան , վերջապես ինչպես եք տեսնում Երևանում առկա բազում խնդիրների լուծումները, որոնք կուտակվել են տարիներ շարունակ :

«Ես ուզում եմ, որ վստահ լինեք՝ այս գործի մեջ ես դնելու եմ իմ արժանապատվությունը, իմ ոգին: Անլուծելի հարցեր չեն լինում: Ցանկացած հարց լուծելի է, եթե քաղաքային իշխանության մտադրությունը լինի ոչ թե սեփական թիմի կամ շրջապատի բարեկեցությունը, այլ երևանցիների շահը: Դրանում մեկ րոպե անգամ չկասկածեք:

Ես երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես որ այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Չի լինելու է ոչ մի հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ , պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների ու պորտաբույծների հանդեպ, երևանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկների հանդեպ :

Այո , մենք ունենք բազում խնդիրներ ՝ համակարգային , խորքային խնդիրներ: Երևանի ամբողջ արունատար անոթները վնասված են և ժամանակավոր ստենդների միջոցով լուծել այդ խնդիրները հնարավոր չէ :

Խնդիրները շատ են կապված և վերելակների և տրանսպորտի և աղբահանության հետ: Սրանք հարցեր են , որոնք պահանջույմ են ռադիկալ լուծումներ և ներդրումներ:

Երևանի բյուջեն 80. միլարդ է և այդքան բյուջեով հնարավոր չէ խնդիրները լուծել : Մենք առաջարկում ենք նաև օրինական ճանապարհով Երևանի բյուջեի ավելացում:

Ամսի 10 ին, երբ մենք կսկսենք մեր քարոզարշավը ՝ Նուբարաշենից, հենց այդտեղ էլ կներկայացնենք ծրագիրը , թե ինչպես ավելացնել Երևանի բյուջեն»:

Չընտրվելու դեպքում ինչպիսի՞ն կլինի Ձեր մոտեցումը .

 «Ես ասել եմ , որ առաջին անգամ ՝ վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում պիտի տեղի ունենա ազատ և անկախ ընտրություններ:

 Կտա վստահության քվեն Երևանցին ԲՀԿ-ին , շատ ավելի լավ , քանի , որ ես վստահեցնում եմ կլինեմ լավ քաղաքապետ : Ես լինելու եմ ամեն օր հասանելի:

 Ինձ երևանցին կարող է տեսնել ոչ թե կաբինետում նստած, այլ Երևանի փողոցներում , իր կողքին, իր խնդիրներով զբաղված: Ես ֆանատիկ մարդ եմ և գժի նման սիրում եմ Երևանը :

Ես պատրաստ եմ անմնացորդ ծառայել երևանցուն :

Իսկ եթե չի տա վստահության քվեն, կտա մեկ այլ քաղաքական ուժի ու թեկնածուի և եթե ես վստահ լինեմ , որ ընտրությունները եղել են արդար, ապա ես առաջին անգամ կներդնեմ այդ մշակույթը՝ կգնամ և կսեղմեմ հաղթողի ձեռքը ու կասեմ , որ պատրաստ եմ աջակցել , մեր Երևանը ոտքի կանգնեցնելու, փրկելու գործում»:

 Ձեզ չի վախեցնում այն հանգամանքը , որ ընտրվելու դեպքում Դուք կդառնաք Երևանի առաջին կին քաղաքապետը

«Այս հարցում ես ավելի կոշտ եմ լինելու, քան բոլոր տղամարդիկ միասին վերցրած, թող որևէ մեկը սրանում չկասկածի և բնավ չի վախեցնում, այլ հակառակը ավելի է պարտավորեցնում»:


Նանա Սարգսյան

Այս թեմայով
am