Օբաման կոչ է արել ամերիկացիներին փրկել երկիրը Թրամփից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին մասնակցել կոնգրեսի ընտրություններին՝ երկիրը Թրամփից փրկելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: «Դուք պետք է քվեարկեք, քանի որ դրանից է կախված մեր ժողովրդավարության գոյությունը»,- հայտարարել է Օբաման:

Նախկին նախագահը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Իլինոյսի համալսարանի ուսանողների առջև և հայտարարել, որ ներկայիս իրավիճակն անտեսելը կարող շատ վատ հետևանքներ ունենալ: «Եթե դուք նայեք վերջերս հրապարակված հոդվածների վերնագրերին, ապա կհասկանաք, որ ներկայիս իրավիճակն իսկապես յուրահատուկ է: Խաղադրույքներն, իրականում, շատ բարձր են: Եվ հետևանքները, ձեզնից որևէ մեկի անմասն մնալու դեպքում, շատ ավելի սարափելի կլինեն»,- նշել է Օբաման:

Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան ներքին քաղաքականությունը ներկայիս վիճակում չի հայտնվել Թրամփի իշխանության գալու հետ մեկտեղ: «Նա միայն ախտանշան է, ոչ թե պատճառ: Նա պարզապես շատ հաջող կերպով օգտվեց այն վիրավորանքից, որը տարիներ շարունակ կուտակվում էր (ընտրողների մոտ- Tert.am) քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ Թրամփը «հարստանում է ԱՄՆ-ի բնակչության վախերի ու զայրույթի հաշվին»:

Այս թեմայով
am