Մոսկվա, հետո՝ Փարիզ. Փաշինյանը կհանդիպի Պուտինի ու Մակրոնի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա:

Այս մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասաց նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

Հիշեցնենք, արդեն վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Այս թեմայով
am