«Բանանն էժանանում է, մեռան կոխելով մարդկանց աչքը». Շարմազանովը հեգնեց կառավարությանը . տեսանյութ

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարբեր որորտներում կոռուպցիոն դեպքերի բացահայտման վերաբերյալ հարցին: Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ամեն օր զարմանում է կոռուպցիոն բացահայտումներից, Շարմազանովը պատասխանեց. “Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա ու պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ: Ես զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ ա մտնում, կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ դեռևս հին Հռոմից կա հաց և տեսարաններ, հաց չեն կարողանում ապահովել, թանկացում է համատարած: Բանանն էժանանում է, մեռան կոխելով մարդկանց աչքը: Բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ”:

Դիտարկմանը, որ նա վայելում է հանրության աջակցությունը, Շարմազանովն ասաց, որ հանրությունը և Հիտլերին, և Ստալինին է ծափահարել:

Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, Շարմազանովն ասաց, որ կա անմեղության կանխավարկած, պետք է սպասել դատարանների վճիռներին: “Մի հատ կոռուպցիոն դեպք հլը չի բացահայտվել, մենակ խոսում են: Հենց կբացահայտվեն, դատարանի որոշում կլինի, կխոսենք”,- ասաց նա:

Այս թեմայով
am