Ցանկացած պարտություն հետևանք է սխալ հաշվարկի. Թեւան Պողոսյանի խորհրդավոր ակնարկը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտություն։ Ոչ ոք չի սիրում պարտվել: Ցանկացած պարտություն հետևանք է սխալ հաշվարկի, և/կամ սխալ գործողությունների, և/կամ սխալ նախնական պատերացումների: 

Պարտվողներին չեն ուզում նմանվել, պարտվողներին դատապարտում են: Բայց: Բայց կա ամենազոր ժամանակի գործոնը: Ժամանակը ներողամիտ է, կարեկցող, դասեր ուսուցանող: Պարտությունից հաղթանակ ճանապարհն անցնում է սխալների պատճառները հասկանալու և դրանք չկրկնելու պարտադրանքի միջով: Սովորենք արդեն արված սխալներից ու մտածված գործենք, որ չպարտվենք։ Դուխով

Հ.Գ. վաղը կգրեմ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին»:

Այս թեմայով
am